Փոխվարչապետերի որոշումներ

4 Մարտի 2022, 148 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1017-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00057312) «Հայր և որդի Մելքումյաններ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 07806082) 2022 թվականի փետրվարի 18-ին կնքված N 18/02 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է շինանյութի մատակարարում` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Բերդ
համայնքի Չինչին բնակավայրում 34 տների մասնակի նորոգում» ծրագրի մասին» N 1017-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023