Փոխվարչապետերի որոշումներ

4 Մարտի 2022, 146 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 771-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 02283677) «Շինինժ Սերվիս» ՍՊԸ-ի հետ
(ՀՎՀՀ՝ 08610416) 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 20-ից
տարածքի վարձակալում` ամսական 891,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 13-ի «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Աջակցություն հանրային պաշտպանության ոլորտին» ծրագրի մասին» N 771-Ա
որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: