4 Մարտի 2022, 145 - Ա
ՅՈՒՐԻ ԽԱՉԻՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Գրիգորի Պոտոցկու (անձնագիր՝ 4513 N312308) կողմից, Ռուսաստանի Դաշնությունում
Հայաստանի Հանրապետության դեսպանության միջոցով՝ Յուրի Խաչիյանի (անձնագիր՝ AU0378716) հասցեով ուղարկված արձանի (300,000 ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ) ներմուծման և Ստեփանակերտի քաղաքային համայնքին անհատույց հանձնման ծրագիրը:
2. Յուրի Խաչիյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ
տեղեկատվություն: