1 Մարտի 2022, 139 - Ա
«ՎԱՐԴԱՆՅԱՆ ԸՆՏԱՆԻՔ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՍԻՍ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՄԱՅԹԵՐԻՆ ՏՆԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԾԱՌԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ ԵՎ ՏՆԿՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 60,000,000 դրամ արժողությամբ «Մասիս
քաղաքի Հրանտ Վարդանյան փողոցին հարակից մայթերին տնկելու համար ծառերի ձեռքբերում և տնկում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամին` նշված ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: