28 Փետրվարի 2022, 136 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 966-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 10-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Ջրատաքացուցիչ համակարգերի տեղադրում ծրագրի մասին» N 966-Ա որոշման հավելվածի 8-րդ և 9-րդ կետերում «2022 թ. մարտի 4-ը» բառերը փոխարինել «2022 թ. ապրիլի 15-ը» բառերով: