Փոխվարչապետերի որոշումներ

28 Փետրվարի 2022, 134 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Յուքոմ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 0024873) հետ 2021 թվականի նոյեմբերի 26-ին N 0006/26/11/2021 կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում՝ ամսական 45,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի Վայք «Թումո տուփ», 45,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի Սևան «Թումո տուփ» և 45,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի Կապան «Թումո տուփ» կենտրոնների համար.
2) «Քոլոր Սթայլ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02667052) հետ 2022 թվականի հունվարի 14-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ներկերի ձեռքբերում՝ 1,811,170 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2019 թվականի օգոստոսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի Վայք «Թումո տուփ», 40,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի Սևան «Թումո տուփ» և ամսական 40,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի Կապան «Թումո տուփ» կենտրոնների համար։