Փոխվարչապետերի որոշումներ

28 Փետրվարի 2022, 133 - Ա

ԳԱՅԱՆԵ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի քաղաքացի Ռազմիկ Գրիգորյանի (անձնագիր՝ 668155491) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գայանե Հովակիմյանի (անձնագիր՝ AS0696529) հասցեով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին և պատերազմից տուժած անձանց անհատույց
հանձնելու նպատակով, ստացված մեծահասակի նոր հագուստների (3 տեղ, 81 կգ ընդհանուր քաշով, 450 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 182 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. Գայանե Հովակիմյանին` նշված բեռի համապատասխան
ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: