Փոխվարչապետերի որոշումներ

28 Փետրվարի 2022, 132 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Միջազգային վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական
կազմակերպության հասցեով ուղարկված մանրահատակի ծածկի (մոնտաժման գործիքով և նյութերով՝ 9 տեղ, 3,760 կգ ընդհանուր քաշով, 7,633.19 եվրոյին
համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: