25 Փետրվարի 2022, 127 - Ա
«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ « ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ, ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՏԻՊԻ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հրաչյա Քոչարի 8 շենք, 18,19 բնակարան, ՀՎՀՀ` 03517269) իրականացվող` 350,970,204 դրամ ընդհանուր արժողությամբ «Տավուշի մարզ, Իջևան քաղաքում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների երկարաժամկետ և կարճաժամկետ ընտանեկան տիպի խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Աղստև» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի հուլիսի 31-ին կնքված՝ N 015817 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 2,304,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված՝ N 09108137520 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 8,761,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված՝ N 520099949 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 2,328,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 10 ին կնքված՝ N 10/12/21-3 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 5,300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 638,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի :
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: