Փոխվարչապետերի որոշումներ

25 Փետրվարի 2022, 125 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) Toon Boom Animation Inc.-ի հետ 2022 թվականի հունվարի 20-ի գնառաջարկով իրականացվող գործարքը, որով նախատեսվում է համակարգչային ծրագրերի տարեկան արտոնագրերի ձեռքբերում՝ 6,554.52 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՕՖԻՍ ՊՐՈ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00861435) 2022 թվականի հունվարի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական, տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01245672) 2022 թվականի հունվարի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տնտեսական և կենցաղային ապրանքների ձեռքբերում՝ 5,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՄՈԲԱՅԼ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00104374) 2022 թվականի հունվարի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է էլեկտրատեխնիկայի, համակարգիչների և պլանշետների վերանորոգման աշխատանքների իրականացում՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Էներգովեստ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01014432) 2022 թվականի հունվարի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է «Թումո Երևան» տարածքում մալուխի էլեկտրական մոնտաժային աշխատանքների իրականացում՝ 16,774,625 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) FractalEight-ի հետ 2022 թվականի փետրվարի 8-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 8-ից մինչև 2023 թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրամաշնորհների խորհրդատվական ծառայությունների մատուցում՝ ամսական 3,000 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) Normal Studio-ի հետ 2022 թվականի նոյեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճարտարապետական և ներքին հարդարման աշխատանքների իրականացում՝ 15,000 եվրոյին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: