Փոխվարչապետերի որոշումներ

25 Փետրվարի 2022, 124 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ ստորև նշված ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) ակրիլային սալիկներ՝ 48 հատ, 5,880 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և մյուս ծախսերը կազմել են 881 ԱՄՆ-ի դոլար և 334,650 դրամ,
Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) հոսանքի վարդակներ (USB-ով)՝ 10 հատ, 147,1 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և մյուս ծախսերը կազմել են 31.89 եվրո և 31,800 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

Արխիվ

2024

2023