25 Փետրվարի 2022, 122 - Ա
«ԵՐԿԻՐ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ» ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՒՐԲ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՆ ՀԱՐԱԿԻՑ ՀԵՆԱՊԱՏԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 22,889,840 դրամ ընդհանուր արժողությամբ «Սուրբ Հովհաննես եկեղեցուն հարակից հենապատերի վերականգնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 02652056) «ՎԱՍԱՐՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ
(ՀՎՀՀ` 02845953) 2022 թվականի հունվարի 25-ին կնքված՝ N 1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական աշխատանքների իրականացում՝ 22,889,840 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն
կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Երկիր և մշակույթ համազգային կազմակերպության» հայաստանյան մասնաճյուղին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո
մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: