Փոխվարչապետերի որոշումներ

25 Փետրվարի 2022, 121 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 22-Ի N 236-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մարտի 22-ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Ձմռան ամիսներին, ձմռանը նախորդող և հաջորդող ամիսներին աջակցություն և ՀԿԽԸ Մարզային մասնաճյուղերի կարողությունների
զարգացում» ծրագրի մասին» N 236-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ինտ. Մենտաս Գրուփ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02251665) հետ 2022 թվականի հունվարի 7-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
սննդի մատակարարում` 5,276,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01808789) հետ 2022 թվականի հունվարի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի
ձեռքբերում՝ 651,700 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023