Փոխվարչապետերի որոշումներ

25 Փետրվարի 2022, 120 - Ա

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՅԱՆՔԻ ԴԺՎԱՐԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅՏՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՈՒ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԵՎ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԽՆԱՄՔ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (քաղ. Երևան, Հր.Քոչար 8 շենք, 18,19 բնակարան, ՀՎՀՀ` 03517269) իրականացվող` 410,476,680 դրամ ընդհանուր արժողությամբ «Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված պատանիների ու երիտասարդների երկարաժամկետ և կարճաժամկետ խնամք և դաստիարակություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2005 թվականի օգոստոսի 25-ին կնքված N 276397 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 533,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված N 6008442 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի նոյեմբերի 27-ին կնքված N 0514661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 012.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 900,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 015.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 914,650 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված N 011.08.13.0127 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 13-ին կնքված N 07-64-34-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 160,130 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 06-0075-79 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 248,800 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2018 թվականի նոյեմբերի 22-ին կնքված N 05-11-511 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 145,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 10 ին կնքված N 10/12/21-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 17-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 4,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «ՀԱՅՓՈՍՏ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02507464) 2021 թվականի դեկտեմբերի 8-ին կնքված N PD-01-01-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում փոստային կապի ծառայությունների մատուցում` 7,560,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «ԷՎՐԻ ԴԵՅ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 09104669) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 10108-PJ-22 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շշալցված ջրի, գրասենյակային պարագաների մատակարարման ծառայությունների մատուցում` 1,650,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «Յուքոմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00024873) 2012 թվականի փետրվարի 1-ին կնքված N 021/01/02/2012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների մատուցում` 1,286,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
14) «Հայկական Ծրագրեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00807555) 2020 թվականի նոյեմբերի 23-ին կնքված N 2020/1123 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում «ՀԾ-ձեռնարկություն» համակարգի սպասարկում ծառայությունների մատուցում` 3,186,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված