Փոխվարչապետերի որոշումներ

24 Փետրվարի 2022, 116 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 22-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02662248) կողմից «Էսթերոքս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00900105)
հետ 2022 թվականի փետրվարի 8-ին կնքված N 117-040222 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 14-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածում հիմնադրամի կայքի
փոփոխությունների և սպասարկման ծառայությունների մատուցում` 5,170,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվար 15-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 22-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և
դրա համար ունի զգալի նշանակություն: