Փոխվարչապետերի որոշումներ

24 Փետրվարի 2022, 109 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Նյու Յորքի գրասենյակի կողմից որպես օժանդակություն Հայկական բարեգործական
ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված բժշկական ուլտրաձայնային հետազոտման սարքավորման հավաքածուի (uSmart
3200T Ultrasound System` 29,770 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 346 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, Արարատյան մաքսատունվարչություն) ներմուծման և «Վարտա Բաբալյան» ՍՊԸ (Օստեոպորոզի կենտրոնին)
անհատույց տրամադրման ծրագիրը:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր