Փոխվարչապետերի որոշումներ

24 Փետրվարի 2022, 103 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 8-Ի N 92-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի փետրվարի 8-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N 92-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Մոդուս Գրանում» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04102865) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնակերի մատակարարում` 60,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կրիվոյշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07604029) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բետոնե խառնուրդի և շինարարական նյութերի մատակարարում` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Մեդիսար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02555635) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի մատակարարում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 29-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի և դիզելային վառելիքի մատակարարում` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) Սմարթագրո» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03549691) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է անասնաբուժական գործիքների, սարքավորումների և գյուղատնտեսական ոլորտի այլ ապրանքների մատակարարում՝ 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Ատ Գազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07619068) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի մատակարարում` 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Կուլտիվա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00221453) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ախտահանիչ նյութերի և կթի սարքավորումների պահեստամասերի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02550253) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մեքենաների, սարքավորումների և տրակտորների յուղերի մատակարարում ` 700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սանիտարահիգիենիկ և մաքրման միջոցների մատակարարում` 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Ռեալ Թայմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02229634) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված՝ N ID93009189 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է համացանցի հասանելիության ծառայությունների մատուցում` 410,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «Աքվա Ստանդարտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03816806) 2022 թվականի հունվարի 3-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է ջուր փափկեցնող աղի և ջրի ֆիլտրերի մատակարարում ` 2,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: