Փոխվարչապետերի որոշումներ

24 Փետրվարի 2022, 100 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 522-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունիսի 25-ի «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում ծառատունկի իրականացում» ծրագրի մասին» N 522-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի 3-րդ ենթակետերում «360,000,000» թիվը փոխարինել «353,100,000» թվով.
2) որոշման հավելվածի 9-րդ կետի 3-րդ ենթակետում «120,000,000» թիվը փոխարինել «117,700,000» թվով.
3) որոշման հավելվածի 9-րդ կետի 5-րդ ենթակետում և 11-րդ կետում «24,800,000» թիվը փոխարինել «31,700,000» թվով.
4) որոշման հավելվածի 10-րդ կետի 7-րդ և 11-րդ կետի 3-րդ ենթակետերում «7,500,000» թիվը փոխարինել «14,400,000» թվով:
2. Սահմանել, որ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 02554563) կողմից «ՔեյԷմՋի քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02647331) 2022 թվականի հունվարի 31-ին կնքված՝ Հ-22/02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման գործառնությունների վերահսկման, առանձին գործառնությունների կատարման և գլխավոր հաշվապահի գործառույթների ծառայությունների մատուցում` ամսական 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: