Փոխվարչապետերի որոշումներ

24 Փետրվարի 2022, 97 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 967-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 14-ի «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից իրականացվող «Պաշտպանված մանկություն սահմանին» ծրագրի մասին» N 967-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 8-րդ կետում «փետրվարի 13-ին» բառերը փոխարինել «փետրվարի 28-ին» բառերով.
2) 9-րդ կետում «Նոյեմբեր ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «2021 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում» բառերով:
2. Սահմանել, որ «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00903591)` «Ռեդինետ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01227459) 2022 թվականի փետրվարի 8-ին կնքված N 01/2022 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ավտոմատ կառավարման համակարգով գեներատորի ձեռքբերում՝ 562,000 դրամի չափով առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: