Փոխվարչապետերի որոշումներ

23 Փետրվարի 2022, 91 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-Ի N 382-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ՝ 02283677) կողմից «Աէրոդինամիքս» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00230008) 2022 թվականի հունվարի 19-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է թվով տասը տնակների կառուցման, տեղափոխման և տեղադրման ծառայությունների մատուցում` 50 մլն դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի մայիսի 13-ի «Հայ վիրավոր հերոսների աջակցման» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Տնակներ զինվորների համար» ծրագրի մասին» N 382 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2023

2022
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր