Փոխվարչապետերի որոշումներ

21 Փետրվարի 2022, 84 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 31-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 3-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2017 թվականի օգոստոսի 4-ի N Մ-640-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման
մասին N 1» N 31-Ա որոշման 1-ին կետում «ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը» բառերը փոխարինել «արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 2,270,500 դրամ» բառերով: