Փոխվարչապետերի որոշումներ

16 Փետրվարի 2022, 81 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի N 12-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2022 թվականի փետրվարի 3-ի «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում Covid-19 համաճարակի հետևանքներին արձագանքում» ծրագրի մասին» N 12-Ա որոշման 2-րդ կետում
«MMBMCV5HONH002763, 17,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերը փոխարինել «MMBMGV5H0NH002763, 17,100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ» բառերով: