Փոխվարչապետերի որոշումներ

11 Փետրվարի 2022, 77 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 137-Ա ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 784-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից» իրականացվող «Արցախի պետական համալսարան ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագրի մասին» N 137-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «560,712,580.78 դրամ» բառերը փոխարինել «531,212,374.58 դրամ» բառերով.
2) որոշմանը կից ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «126,592,390 դրամ» բառերը փոխարինել «135,869,850 դրամ» բառերով.
4) որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետում «394,120,190.78 դրամի չափով» բառերը փոխարինել «385,538,524.58 դրամի չափով» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի մարտի 11-ի N 137-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու և նույն որոշմամբ հաստատված ծրագրին հարակից գործարքի մասին» N 784-Ա որոշման
2-րդ կետում «10,018,400» թիվը փոխարինել «9,804,000» թվով:

հավելված