Փոխվարչապետերի որոշումներ

8 Փետրվարի 2022, 73 - Ա

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 5,004,992 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2021 թվականի հունիսի 7-ին կնքված` N 7262051 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,042,497 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 160,376 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2020 թվականի հունիսի 26-ին կնքված` N 7020570 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված` N 33-1091-0-23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 160,376 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ»ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,158,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված՝ N 20/02.2009 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 208,489 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2021 թվականի հունիսի 21-ին կնքված` N 018.06.21.0661/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,042,497 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարիի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում ` 20,992 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
12) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված` N Կ 06-0584 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարիի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 20,992 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
13) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի հունիսի 2-ին կնքված` N Կ 01-2143 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարիի 7-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում` 22,443 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023