4 Փետրվարի 2022, 66 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների
կենտրոններ» ծրագրի մասին» N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) դյուրակիր համակարգիչների լիցքավորման կայան՝ 3 հատ, 3,984.87 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը
կազմել են 408,45 ԱՄՆ-ի դոլար ու 393,435 դրամ, Արարատյան մաքսատունվարչություն.
2) հեռակառավարման վահանակ՝ 4 հատ, 95,96 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,950 դրամ, Արևմտյան
մաքսատուն-վարչություն.
3) սանհանգույցի բռնակներ հաշմանդամների համար՝ 11 հատ, 504,35 ԱՄՆի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են
51,480 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.