4 Փետրվարի 2022, 69 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Դելտա-Մեկ Սեքյուրիթի» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00259144) հետ 2021 թվականի դեկտեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է անվտանգության համակարգի տեխնիկայի ձեռքբերում՝ 618,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2020 թվականի փետրվարի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում պահնորդական ծառայությունների մատուցում՝ ամսական 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ար-Մոբիլ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01529671) հետ 2019 թվականի օգոստոսի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ահազանգման համակարգի միջոցով պահպանության ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի Բերդ «Թումո տուփ» կենտրոնի համար և ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի Գավառ «Թումո տուփ» կենտրոնի համար.
4) «Մեդիամաքս մեդիա քոմփանի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00144609) 2019 թվականի հուլիսի 16-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում մեդիամոնիտորինգային ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Արմենլիֆտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00042942) 2020 թվականի հոկտեմբերի 1-ին կնքված S 020/10-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վերելակի տեխնիկական սպասարկման ծառայությունների մատուցում՝ ամսական 65,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Բերգ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 02619174) հետ 2021 թվականի դեկտեմբերի 22-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիմնադրամի Երևանի կենտրոնին կից շինության շինարարական աշխատանքների իրականացում՝ 31,140,833 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Ակվատուս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01826626) հետ 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N 201221 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հիմնադրամի Երևանի կենտրոնի հատակի հղկման և էպօքսիդային շերտով ծածկման աշխատանքների իրականացում՝ 301,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: