10 Դեկտեմբերի 2018, 353 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 31 Ի N 87-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝ 
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի օգոստոսի 31 ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի դեկտեմբերի  10-ի N Մ-1173-Ա որոշմամբ հաստատված  ծրագրի շրջանակներում բեռի ներմուծման մասին» N 87-Ա  որոշման մեջ «617,618 դրամ արժողությամբ» բառերը փոխարինել «617,618 ռուսական ռուբլի արժողությամբ»  բառերով: