Փոխվարչապետերի որոշումներ

4 Փետրվարի 2022, 59 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1085-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից՝ «GAIN» ոչ առևտրային սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (երկու բեռնարկղ, 24,862 կգ ընդհանուր քաշով, 69,765 եվրոյին համարժեք դրամ
արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է Հայաստանի
Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին»
N 1085-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

հավելված