4 Փետրվարի 2022, 61 - Ա
«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված բեռի ( 1,165 կգ ընդհանուր քաշով, 50,526.5 եվրոյին համարժեք դրամ
արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,077,500 դրամ, ցանկը
համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցի» կրոնական կազմակերպությանը՝ հանդիսությունների դահլիճի կահավորման նպատակով, անհատույց հանձնման
ծրագիրը:
2. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: