Փոխվարչապետերի որոշումներ

4 Փետրվարի 2022, 65 - Ա

«ՄԵԴՈՒՆԻ» ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ից՝ անհատ բարերար Ֆրանսուա Սերոբ Անտոնյանի կողմից, որպես օժանդակություն «Մեդունի» հայ-ամերիկյան
առողջապահական հիմնադրամի հասցեով ուղարկված բժշկական նշանակության ապրանքների (7 տեղ, 154.25 կգ ընդհանուր քաշով, 2,350 ԱՄՆ-ի դոլարին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 771,500 դրամ, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատունվարչությունում) ներմուծման և «Ուիգմոր Քլինիք» փակ բաժնետիրական
ընկերությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Մեդունի» հայ-ամերիկյան առողջապահական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո
մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական
ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023