3 Փետրվարի 2022, 46 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի N 222-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական ակնաբուժության նախագծի հիմնադիր «Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական գրասենյակի կողմից «Հայկական
ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռը (ակնաբուժական սարքավորման ռետինալ խցիկի մաս (ծայրակալ), 1 տեղ, 2 կգ ընդհանուր քաշով, 2,105 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի ապրիլի 19-ի
«Հայկական ակնաբուժության նախագիծ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» (իններորդ փուլ) ծրագրի մասին» N 222-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում: