Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 41 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի N 908-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Սահմանել, որ «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 03517269) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի նոյեմբերի 10-ին «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ընտանիքի ամրապնդման և երեխայի զարգացման համապարփակ մոտեցումներ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում» ծրագրի մասին» N 908-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն՝
1) «Ֆլեշ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ` 01808789) 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N 10/12/21-4 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 11-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վառելիքի մատակարարում` 1,976,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
2) «ԷՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00930884) 2021 թվականի դեկտեմբերի 08-ին կնքված N 7-42 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում՝ 375,972 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: