3 Փետրվարի 2022, 11 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 55,572,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կենցաղային տեխնիկայի ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N 20122021-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 11,532,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված N 20122021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 7,440,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված N ԱՎ-ԿՏ-01/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 4,880,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Զիգզագ» ՍՊ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02500164) 2021 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված N ԱՎ-ԿՏ-02/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կենցաղային տեխնիկայի մատակարարման աշխատանքների իրականացում` 31,720,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: