Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 10 - Ա

«ԱՐՄԴԱՅՎԻՆԳ ՍՈՒԶՈՐԴՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԿԵՆՍԱԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Շերամի 105/79, ՀՎՀՀ՝ 01267295) իրականացվող՝ 23,778,500 դրամ ընդհանուր արժողությամբ «Սևանա լճի կենսաբազմազանության բարելավում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված նավակով քարշակվող պատճենավորող հիդրոլոկատորը (1 տեղ, 6 կգ ընդհանուր քաշով, 3,950 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 120 ֆունտ ստերլինգին համարժեք դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Արմդայվինգ սուզորդների ակումբ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

հավելված

Արխիվ

2024

2023