Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 14 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1061-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (ՀՎՀՀ՝ 00006479) «Բոֆֆո» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00121699) և
«Երևանի պետական համալսարանի» հիմնադրամի հետ (ՀՎՀՀ՝ 01506928) 2022 թվականի հունվարի 12-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով
նախատեսվում է ԵՊՀ-ի գլխամասային շենքի արտաքին լուսավորության սարքավորումների ձեռքբերման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 6,218,400
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության
կողմից իրականացվող «ԵՊՀ-ի կամպուսի գլխամասային շենքի և ուսումնական գործընթացի արդիականացմանն աջակցություն» ծրագրի մասին» N 1061-Ա որոշմամբ
հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2023

2022
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր