Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 15 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ամերիկայի հայ մշակութային հաստատություն» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի
հասցեով նվիրատվության կարգով ուղարկված «Հայրենիք» լրագրի հավաքածուի (71 տեղ, 3,700 կգ ընդհանուր քաշով, 1,200 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,775 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատունվարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: