3 Փետրվարի 2022, 19 - Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԱՀՈՒԿԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայի կողմից որպես օժանդակություն «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված լեռնադահուկներ՝
ամրակներով, և լեռնադահուկային կոշիկների (18 տեղ, 216 կգ ընդհանուր քաշով, 7,758 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 242,000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց
հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով
ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: