Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 23 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մոլդովայի Հանրապետության առողջապահական քաղաքականության և ուսումնասիրությունների կենտրոնի (Center for Health Policies and Studies) կողմից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն անհատույց բաշխելու նպատակով Հայկական կարմիր խաչի ընկերության հասցեով ուղարկված կորոնավիրուսի արագ թեստերի (15 տեղ, 266,7 կգ ընդհանուր քաշով, 35,550 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման
ծախսերը կազմել են 1,866.33 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. Հայկական կարմիր խաչի ընկերությունը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի
Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023