Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 27 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» ծրագրի մասին» N 364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) Լոռու ԳԳՄ-ի հետ 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կնքված N 031032013353 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում`
500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2021 թվականի դեկտեմբերի 27-ին կնքված N 620761315 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 80,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) «Արաքս» մասնաճյուղի հետ 2021 թվականի հուլիսի 16-ին կնքված N 0285641 պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի փետրվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի
մատակարարում՝ 540,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: