3 Փետրվարի 2022, 25 - Ա
«ԿԱՄՐՋԱԿ» ՍՈՑԻԱԼ- ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության կողմից՝ մանկական ուղեղային կաթվածով հիվանդ
երեխաներին անհատույց հանձնելու նպատակով ձեռք բերված անվասայլակների և աթոռների (14 տեղ, 164.65 կգ ընդհանուր քաշով, 8,178 եվրոյին համարժեք դրամ
ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 1,218 եվրո փոխադրման ծախսը, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման ծրագիրը:
2. «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ
կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: