Փոխվարչապետերի որոշումներ

3 Փետրվարի 2022, 32 - Ա

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Գթասրտության կենտրոն» (Fawn Grove Compassion Centre) հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության
մարզերի սոցիալապես անապահով ընտանիքներին անհատույց հանձնելու նպատակով, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված
բեռի (18 տեղ՝ 766 տուփ, 7,254 կգ ընդհանուր քաշով, 3,072.4 ԱՄՆ-ի դոլար արժեքով, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,516 ԱՄՆ-ի դոլար, բեռի և
բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023