3 Փետրվարի 2022, 36 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 932-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի (ՀՎՀՀ՝ 05533381) կողմից «Բեյքեր Թիլլի Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 02586575) Շիրակի
մասնաճյուղի հետ 2022 թվականի հունվարի 12-ին կնքված՝ N 01/22 պայմանագրում
նշված գործարք, որով նախատեսվում է աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Ռոբերտ Բողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից
իրականացվող «Ժան և Ալբեր Պողոսյաններ» արվեստի դպրոցի ուսումնական և շենքային պայմանների բարելավում» N 932-Ա որոշմամբ հաստատված ծրագրի
իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: