Փոխվարչապետերի որոշումներ

24 Հունվարի 2022, 6 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1019-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի
դեկտեմբերի 24-ի N 950-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում բեռների ներմուծման մասին» N 1019-Ա որոշման 1-ին կետի 8-րդ ենթակետում
«համակարգչի մոնիթորներ՝ 67 հատ, 66,933 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 1,600 ԱՄՆ-ի դոլար»
բառերը փոխարինել «մոնիտոր համակարգիչներ՝ 67 հատ, 83,273 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 1,600 ԱՄՆ-ի դոլար
փոխադրման ծախսերը» բառերով:

Արխիվ

2024

2023