Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1090 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված
գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013
թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 01520882) «Գեղամա» մասնաճյուղի հետ 2019 թվականի ապրիլի 22-ին կնքված N 8131160 պայմանագրում
նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի
մատակարարում՝ 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00046317) Կոտայքի ԳԳՄ-ի հետ 2016 թվականի նոյեմբերի 3-ին կնքված N 041111611177 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի մարտի 31-ն
ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի: