Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1087 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 939-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) (ՀՎՀՀ` 00861992) կողմից «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2021 թվականի դեկտեմբերի 6-ին կնքված՝ N 03/21-GE0066 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է զուգափայտի, հեծանիվի, նստարանների, աղբամանների ձեռքբերում և տեղափոխում՝ 1,000,000 դրամի չափով,
առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի դեկտեմբերի 1-ի «Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան)
կողմից իրականացվող «Կովկասյան ընձառյուծի պահպանությունը Հայաստանում» ծրագրի մասին» N 939-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:

Արխիվ

2024

2023