Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1082 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀՎՀՀ՝ 00006023) կողմից «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2021 թվականի նոյեմբերի
15-ին կնքված N 151112114689 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 3-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` ընդհանուր մինչև 260,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայկական կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» ծրագրի մասին» N 364-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: