Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1078 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 800-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ազնավուր» հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02652202) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի
սեպտեմբերի 30-ի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի մասնակի կահավորում» N 800-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման
հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ար. Մեդտեխնիկա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02604367) 2021 թվականի նոյեմբերի 24-ին կնքված N 02-24112021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է
բժշկական սարքավորման մատակարարում՝ 210,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մեդտեխսերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02205001) 2021 թվականի նոյեմբերի 25-ին կնքված N 02-25112021 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական սարքավորումների մատակարարում` 810,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023