Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1070 - Ա

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 63,482,000 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն
անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ -ի Լոռու ԳԳՄ-ի հետ (քաղ. Վանաձոր, Չուխաջյան 2/2ա, ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած
ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էյ Ի Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2021 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում` 99,756 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Սպարապետ» ՍՊԸ -ի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 79, ՀՎՀՀ՝ 06915002) 2021 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N 21-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև
դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 18,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի
հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի (քաղ. Վանաձոր, Բաթումի 8, ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի
մատակարարում` 3,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու կենտրոնի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 18, ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված N 510100708 պայմանագրում նշված գործարքը,
որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 550,000
դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 21/21/22-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի
չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական
որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում
կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ
ծրագրի կատարման մասին:

հավելված