30 Դեկտեմբերի 2021, 1064 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 319-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՀՎՀՀ՝ 09423966) կողմից «Ֆլեշ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ`
01808789) 2021 նոյեմբերի 11-ին կնքված N ԶԿՀ-ԳՀԱՊՁԲ-21/06 եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինի «Ռեգուլյար» ձեռքբերում՝ 2,679,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 23-ի «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացվող «Բնապահպանական պայմանների
բարելավում» ծրագրի մասին» N 319-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: