Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2021, 1062 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 860-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ Մ Ա Ս Ի Ն

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ
հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 25-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 860-Ա որոշման հավելվածի 8-րդ կետում «2021
թվականի դեկտեմբերի 31-ը» բառերը փոխարինել «2022 թվականի հունվարի 31-ը» բառերով:
2. Սահմանել, որ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ` 00068196) «Լոնդոն բիզնես գրուպ» ՀՁ ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01223655) 2021 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է աուդիտորական ծառայության մատուցում` 2,000,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն: